18 ապրիլի 2007 - 18:28 AMT
Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան մտադիր են միավորել իրենց էներգահամակարգերը
Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի էներգետիկ վարչությունները քննարկում են երեք պետությունների էներգահամակարգերի միավորման նախագծի պատրաստումը: Այդ մասին հայտնել է «Ազերէներժի» ԲԲԸ-ի փոխնախագահ Մարլեն Ասկերովը: Նրա խոսքերով, բանակցությունների նախնական փոլում բանակցությունները տարվում են փորձագետների մակարդակով. «Մենք վերլուծում ենք նախագծի հեռանկարային լինելու հարցը: Եթե էներգացանցերը միավորվեն, ապա մենք կկարողանանք Վրաստանի եւ Թուրքիայի հետ իրականացնել ինչպես փոխանակում, այնպես էլ էլեկտրաէներգիայի վաճառք»: Մ. Ասկերովը նշել է, որ նախագծի իրականացումը մի քանի տարի կպահանջի, հայտնում է ԱՊԱ-ն: