10 օգոստոսի 2016 - 20:20 AMT
Սերժ Սարգսյան. Կարևոր է, որ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները կատարվեն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար: «Շատ կարևոր է, որպեսզի ձեռք բերված համաձանություններն ի կատար ածվեն: Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ընթացքում:

Իր հերթին, Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ քննարկել է հակամարտության կարգավորման թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու նշել է, որ տեղյակ կպահի Սերժ Սարգսյանին զրույցի բովանդակության մասին:

Օգոստոսի 8-ին Վլադիմիր Պուտինը գտնվում էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ, մասնավորապես, քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում որևէ պատրաստի լուծում պարտադրել Երևանին կամ Բաքվին հակամարտության լուծման հարցում: