Ռուսաստանի հավաքականի անդամ Կիրիլ Գրիգորյանը Ռիոյում անցկացվող Օլիմպիական խաղերում հրաձգության մրցաշարի (պառկած դիրքում) 50 մետր հեռավորության մրցաձևում բրոնզե մեդալ է նվաճել:
Եզրափակիչ փուլում Գրիգորյանը վաստակել է 187.3 միավոր:
Մարզիկի խոսքով, կարող էր ավելի լավ ելույթ ունենալ, հաղորդում է Sputnik Արմենիան:
«Ուրախ եմ բրոնզի համար, բայց փոքր-ինչ հիասթափված եմ, կարող էի ավելի բարձր ցուցանիշ ունենալ։ Հուզմունքս խանգարեց։ Զգացմունքները զսպելը դժվար է, հուզմունքի պատճառով երկու անհաջող կրակոց արձակեցի, և վերջ, հայտնվեցի երրորդ տեղում»,- լրագրողներին է ասել Գրիգորյանը։
Ոսկե մեդալակիր է դարձել Հենրի Յունգհենելը (209,5 միավոր)` օլիմպիական ռեկորդ սահմանելով այս մարզաձևում։ Արծաթը բաժին է ընկել Հարավային Կորեայի մարզիկ Կիմ Ջոնյոնին (208,2)։
Կարդացեք նաև՝ Ռումինիան ներկայացնող Գաբրիել Սինքրայանը՝ Օլիմպիական բրոնզե մեդալակիր
ՌԴ-ն ներկայացնող Եգորյանը՝ թրամարտի Օլիմպիական չեմպիոն
ՌԴ-ն ներկայացնող մարմնամարզուհի Թութխալյանը՝ Օլիմպիադայի թիմային արծաթե մեդալակիր