13 օգոստոսի 2016 - 15:37 AMT
ՀՀ ԶՈւ օպերատիվ խումբը կմասնակցի Պսկովում ՀԱՊԿ զորավարժությանը

ՀՀ զինված ուժերի օպերատիվ խումբն օգոստոսի 13-ից 19-ը կմասնակցի Պսկովում անցկացվելիք ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

ՀՀ ԶՈւ օպերատիվ խումբը զորավարժությանը մասնակցում է ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների, օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016-ի պլանի համաձայն:

Զորավարժությունը հրամանատարաշտաբային է, դրան ներգրավվելու են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը: Զորավարժությանը մասնակցելու են ՀԱՊԿ բոլոր պետությունները, այդ թվում և Հայաստանը: