13 օգոստոսի 2016 - 16:00 AMT
Ռիո 2016-ի 8-րդ օրը ՀՀ-ն մեկ մարզիկ կներկայացնի

Օգոստոսի 13-ին՝ ամառային Օլիմպիական խաղերի հերթական մրցումային օրը Հայաստանն ունի միայն մեկ մարզիկ՝ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը:

Հայ բնռցքամարտիկն առաջին մենամարտը կանցկացնի Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Աբգարյանը կմրցի Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուգոյի հետ:

Օգոստոսի 10-ին՝ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 5-րդ օրն առաջինը պայքարի մեջ մտավ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը։ Ռիոյի կենտրոնական համալիրում տեղավորված բռնցքամարտի դահլիճում կայացած մենամարտում Ավագյանն ուժերը չափեց Ճապոնիայի ներկայացուցիչ Արաշի Մորիսակայի հետ։ Միավորի 2-1 հաշվով հաղթեց Ավագյանը։

Ավագյանի հաջորդ մրցակիցը իռլանդացի Միշել Կոնլանն է, իսկ մենամարտը կկայանա օգոստոսի 14-ին: Բռնցքամարտիկ, Հայաստանի հավաքականի անդամ, գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում գերազանցեց Վենեսուելան ներկայացնող Լուիս Արկոնին։ Երեք ռաունդների արդյունքում` Բաչկովը հաղթեց մրցակցին` 2-1 հաշվով։Բաչկովի հաջորդ մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Հու Քիանխուն է։

Կարդացեք նաև՝ Բռցնքամարտիկ Մարգարյանին պատռվածքի պատճառով արգելեցին շարունակել մենամարտը