17 օգոստոսի 2016 - 11:43 AMT
Լարիջանի. Իրանը Ռուսաստանին ռազմակայան չի տրամադրել

Իրանը ոչ մի ռազմակայան Ռուսաստանին չի տրամադրել: Այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին, հայտնում է Panorama-n իրանական «Մեհր» լրատվական գործակալության վրա հղումով:

Իրանի Մեջլիսի նախագահն, անդրադառնալով Իրանի տարածքում ռուսական կործանիչների տեղակայման մասին տեղեկատվությանը, մասնավորապես ասել է. «Իրանը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում Ռուսաստանի հետ համագործակցում է, սակայն ոչ մի ռազմակայան Ռուսաստանին կամ այլ երկրի չի տրամադրել»: Խոսքը մշտական հիմքով ռազմակայան տրամադրելու մասին է:

Ավելի վաղ, Deutsche Welle-ն, հղում կատարելով «Ռոսիա 24» հեռուստաալիքին, տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի՝ Իրանը թույլատրել է Ռուսաստանին ինքնաթիռները տեղակայել Համադանում գտնվող ռազմակայանում, որպեսզի այնտեղից ռուսական օդուժը կարողանա թռիչքներ կատարել դեպի Սիրիա և հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: