17 օգոստոսի 2016 - 14:53 AMT
Սանկտ Պետերբուրգում հատուկ գործողության արդյունքում 3 գրոհային է ձերբակալվել

Սանկտ Պետերբուրգի բազմահարկերից մեկում ուժայինները հյուսիսկովկասյան ավազակախմբերի ենթադրյալ մասնակիցների են ձերբակալել` 3 անձի, հայտնում է ՌԻԱ Նովոստին իրավապահ մարմինների վրա հղումով:

Ըստ զրուցակցի, բնակարանում թաքնվում էին «դաշնային հետախուզման մեջ գտնվող անձինք, որոնք մեղադրվում են Հյուսիսային Կովկասում ապօրինի զինյալ կազմավորումների գործունեությանը մասնակցելու մեջ»:

Ավելի վաղ ականատեսները սոցցանցերում հայտնել էին, որ առավոտյան Լենինի պողոտայում հատուկջոկատայիններ են հայտնվել` զրահաբաճկոններով և սաղավարտներով: Մոտ 12:00-ին տանը 2 պայթյուն է որոտացել, կրակոցներ են լսվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տուժածներից մեկին տեղափոխել են հիվանդանոց:

Աղբյուրն իրավապահ մարմիններում հայտնել է, որ ուժայիններն առնվազն 3 գրոհային են ձերբակալել: Շենքը դեռևս շրջափակված է, դեռ լսվում են կրակոցների և հարվածների ձայներ: