17 օգոստոսի 2016 - 16:51 AMT
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են հայ-ադրբեջանական սահմանը հատած Աղեկյանին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները օգոստոսի 17-ին Նախիջևանում այցելել են հայ-ադրբեջանական սահմանը հատած, Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Աղեկյանին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության լրատվական բաժնի աշխատակից Իռեն Ալոյանը տեղեկացրել է, որ կոմիտեն իր մանդատի համաձայն Աղեկյանին տրամադրել է ընտանեական բնույթի տեղեկատվություն փոխանակելու հնարավորություն:

Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը օգոստոսի 13-ին հայտնեց, որ օգոստոսի 7-ին ադրբեջանցի զինծառայողները հայ-ադրբեջանական սահմանին՝ դեպի Նախիջևան տանող ճանապարհին, Սադարակի հատվածում, Հայաստանի քաղաքացի են ձերբակալել։ Հանձաժողովը նաև տեղեկացրեց, որ այդ մասին տեղեկացրել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին: