Մեկ օրում երկրորդ հզոր պայթյունն է որոտացել Թուրքիայում` այս անգամ Էլյազիգ քաղաքի ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ: Առնվազն 12 մարդ է վիրավորվել: Պայթյունի վայր են մեկնել «շատպ օգնության» մեքենաներ:
«Ահաբեկչությունը տեղի է ունեցել Էլյազիգի անվտանգության վարչության մոտ, տուժել է առնվազն 12 մարդ»,-հայտնել է աղբյուրն անվտանգության մարմիններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ Reuters գործակալության, որը հղում է անում թուրքական Dogan-ին, պայթյունի հետևանքով վիրավորների թիվը շատ ավելի մեծ է: Միջադեպի այլ մանրամասներ չեն հայտնվում:
Ավելի վաղ, օգոստոսի 18-ին 3 մարդ է զոհվել և ավելի քան 70-ը վիրավորվել Թուրքիայի Վան գավառում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: