23 օգոստոսի 2016 - 16:06 AMT
Սիրիայից արձակված 3 արկ է պայթել Թուրքիայի հարավ-արևելքում

Օգոստոսի 23-ին Սիրիայի հյուսիսից, որը վերահսկվում է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից, արձակված 3 արկ է պայթել թուրքական Քիլիս քաղաքի կենտրոնում: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Տեղական իշխանությունները կոչ են արել քաղաքի բնակիչներին դուրս չգալ տներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Օգոստոսի 23-ին սիրիական Ջարաբլուս քաղաքի շրջանից գնդակոծվել էր նաև թուրքական սահմանամերձ Գազիանտեփ գավառը: Ինչպես հայտնի է, Սիրիայի այդ շրջանում բախումներ են սիրիական չափավոր ընդդիմության և ԻՊ գրոհայինների միջև: Թուրքական զինված ուժերը պատասխան կրակ են բացել: Գնդակոծության հետևանքով տուժածներ Թուրքիայի տարածքում չկան:

Օգոստոսի 22-ին թուրքական հրետանին գնդակոծել էր սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դիրքերը Մանբիջ քաղաքի մատույցներում և ԻՊ դիրքերը Ջարաբլուսի շրջանում: