24 օգոստոսի 2016 - 14:34 AMT
Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը

Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:

Նշվում է նաև, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:

Օգոստոսի լույս 24-ի գիշերը ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական շրջաններում: Լացիո և Մարկե շրջաններում 24 մարդ է զոհվել: Առնվազն 100 մարդ անհետ կորած է համարվում իտալական Պեսկարա դել Տրոնտո քաղաքում:

6.0 մագնիտուդով առաջին ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:36-ին: էպիկենտրոնը Լացիո շրջանի Ակկումոլի քաղաքի մոտ է եղել` մոտ 4 կմ խորությամբ: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է 04:34-ին Ումբրիա շրջանում:

Ցնցումները զգացվել են նաև Հռոմում և Բոլոնիայում: Ըստ հաղորդագրությունների, ավերածություններ կան Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: