27 օգոստոսի 2016 - 16:29 AMT
Փաշինյանն ու Օհանյանը քննարկել են շփման գծում իրավիճակը

ՀՀ Աազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը:

Այդ մասին ինքը պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Քննարկման թեման վերջերս ԼՂՀ ՊԲ առաջնագիծ մեր կատարած այցն էր և այն հարցերը, որ արծարծել եմ «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ հոդվածում», այդ թվում՝ չորսօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկած խնդիրները։ Հանդիպման նախաձեռնությունը նախարարինն էր», - գրել է Փաշինյանը։

Օգոստոսին մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության բանակի հրավերով այցելել էին Լեռնային Ղարաբաղ ու անցել ողջ շձման գծով՝ ծանոթանալու ապրիլյան ռազմական գործողություններից հետո կատարված և ընթացող աշխատանքներին: