Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մասնակցելով Գազիանթեփում տեղի ունեցած «Միասնականության և եղբայրության հանրահավաք»-ին, մի շարք կարևոր հայտարարություններ է արել երկրում տիրող իրավիճակի և թուրքական ԶՈւ կողմից Սիրիայում սկսված գործողությունների վերաբերյալ, հայտնում է Tert.am-ը «Անադոլու» գործակալության վրա հղումով:
Էրդողանը, մասնավորապես, նշել է, որ իրենք Սիրիայում կշարունակեն ռազմական գործողությունները՝ մինչև բոլոր կարևոր ռազմավարական դիրքերից չչեզոքացնեն PYD-ի (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն) ուժերին:
«Ահաբեկչությունն «արմատախիլ» ենք անելու: Պայքարելու ենք՝ մինչև նրանց վերջը տանք: PYD-ը և «Իսլամական պետություն» խմբավորումը խեղդվելու են իրենց իսկ թափած արյան մեջ։ Նրանց դեմ պայքարելու ենք Ջերաբլուսում, Բեշըքում, և եթե հարկ լինի՝ այլ տարածքներում նույնպես», - ասել է նա:
Նույն հանրահավաքի ընթացքում Էրդողանը պաշտոնապես հայտարարել է նաև, որ եթե Թուրքիայի Մեջլիսը հաստատի մահապատժի մասին օրենքը, ապա նա, որպես երկրի նախագահ, այն կվավերացնի:
Թուրքական հատուկ նշանակության ուժերը օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԻՊ-ի գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից, այլապես Անկարան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական զինուժը Սիրիայում սկսել է F16 կործանիչների օգնությամբ օդային հարվածներ հասցնել քրդական YPG-ի (Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատները) դիրքերին,