30 օգոստոսի 2016 - 12:35 AMT
Վրաստանում ավարտվում է դեպի ՀՀ սահման ճանապարհի վերանորոգումը

Պոնիչալա-Մարնեուլի-Գուգութի միջազգային նշանակության ավտոճանապարհի 2015-ի նոյեմբերին մեկնարկած վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին:

Ճանապարհն ամենակարճ ուղին է, որը կապում է Քվեմո Քարթլի շրջանն ու Հայաստանը Թբիլիսիի հետ:

Նախագծի արժեքը մոտ 19.1 լարի է` մոտ 8.3 մլն դոլար, որն իրականացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների ավտոճանապարհների դեպարտամենտը, հայտնում է «Sputnik Գրուզիան»: Նախագծի շրջանակում Բոլնիսի և Դմանիսիի շրջաններում կնորացվեն ճանապարհածածկը, ավտոտաղավարները, հասարակական տրանսպորտի կանգառները, կնորոգվեն մայթեզրերը, ճանապարհային նշաններ կտեղադրվեն և այլ աշխատանքներ կիրականացվեն:

Պոնիչալա-Մարնեուլի-Գուգութի միջազգային նշանակության ավտոճանապարհի 300-մետրանոց հատվածում առաջին անգամ ճանապարհը կառուցվում է նորարարական մեթոդով` հաստացվում է հիմքը, որի նպատակն է ավելացնել ճանապարհի հուսալիությունն ու երկարացնել շահագործման ժամկետը: Նորարարական մեթոդը թույլ կտա արագ և էժան վերականգնել ճանապարհը, իսկ հիմքն ավելի ամուր ու կայուն կլինի: