1 սեպտեմբերի 2016 - 17:15 AMT
«Ակօս».Դիարբեքիրի հայկական եկեղեցին կվերակառուցվի

Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին կվերակառուցվի: Այս մասին գրում է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթը:

Դիարբեքիրի կաթոլիկ եկեղեցին գտնվում է քաղաքի հին թաղամասում՝ Սուրում, և զգալիորեն տուժել է 2015-ի սեպտեմբերից այնտեղ սկսված ռազմական գործողությունների հետևանքով:

Նախատեսվում է, որ եկեղեցու վերակառուցումը կավարտվի 2018թ.-ին: Եկեղեցին պատկանում է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությանը, որն էլ նախաձեռնել է վերակառուցումը, գրում է Tert.am-ը:

Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում ռազմական գործողությունների ընթացքում ավերված շինությունների թիվը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանության Դիարբեքիրի գրասենյակի, 1.277 է: Ավերված կառույցների թվում կան նաև հայկական շինություններ։