6 սեպտեմբերի 2016 - 16:30 AMT
«Էրեբունի-Երևան 2750» շատրվանին հարող պուրակը լուսավորվել է

Մայրաքաղաքի՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրին հարող պուրակը, որը հիմնադրման օրվանից երբևէ չի ունեցել լուսավորության համակարգ, ապահովվել է արտաքին լուսավորութամբ:

Աշխատանքների շրջանակում տարածքում տեղադրվել է 4.5 մ բարձրությամբ թուջե հենասյուներ՝ 40 ձևավոր լուսատուով: Հանրապետության հրապարակի շարունակությունը հանդիսացող պուրակի լուսավորությունը կատարվել է տեղանքին համահունչ՝ միասնական ոճով, տեղեկացնում է քաղաքապետարանը:

Այդ վայրում ևս արտաքին լուսավորության համակարգի սնուցման հաղորդալարերը, ինչպես վերջին տարիներին իրականացվող համանման աշխատանքների դեպքում, անցկացվել են ստորգետնյա եղանակով: