7 սեպտեմբերի 2016 - 15:09 AMT
«Սասնա ծռեր»-ի անդամ Նազարյանի խափանման միջոցն անփոփոխ է մնացել

Վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու դիմումը: Այս մասին տեղեկացրել է Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

Նրա խոսքով, Նազարյանն առողջական խնդիրներ ունի։ Փաստաբանի խոսքով, դիպուկահարի կրակոցից ստացած հրազենային վիրավորումից հետո հեռացվել է իր պաշտպանյալի թոքի մի մասը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հուլիսի 31-ի առավոտյան Նազարյանը ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օգոստոսի 12-ն նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով՝ պատանդ վերցնելը, շենք-շինություններ զավթելը, ապօրինի զենք-զինամթերք կրելը և փոխադրելը։

Նազարյանն նույն օրը «Էրեբունի»-ից տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։