2016-ի նոյեմբերից Վրաստանում կսկսեն գործել օդային տաքսիներ: Adjara Group ընկերությունն այս պահին սպասում է թռիչքների իրականացման լիցենզիաների տրամադրմանը:
Ընկերության զարգացման գծով տնօրեն Օտո Բերիշվիլին հայտնել է, որ այս պահին ընկերությունը զբաղված է երթուղիների և գնային քաղաքականության մշակմամբ: Ենթադրվում է, որ օդաչուներն առաջին թռիչքները կիրականացնեն նոյեմբերի 15-ին, Apsny.ge-ին հղումով գրում է Panorama.am-ը:
Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ օդային տրանսպորտի պահանջարկ Վրաստանում կա, այն գնալով կաճի:
Ինքանթիռները ընկերությունը ձեռք է բերել ԱՄՆ-ից: 8 տեղանոց օդանավերը պատրաստված են Beech Aircraft ընկերության կողմից:
Օդային տաքսին կգործի «Ավիատոր» բրենդի ներքո, այն չվերթներ կիրականացնի Թբիլիսիից դեպի Կազբեկ, Բաթումի, Սվանեթ ու Վրաստանի այլ շրջաններ, որտեղ վայրէջքի համար նախատեսված հարթակներ կան:
Ուղևորները կարող են թռիչքից 15 րոպե առաջ ներկայանալ, գրանցվել: