3 մայիսի 2007 - 20:42 AMT
Օրհան Փամուկը չի ցանկանում կամուրջներ կառուցել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ
Չնայած ստեղծված իմիջին, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկը չի ցանկանում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կամուրջներ կառուցող լինել: Այդ մասին նա հայտարարել է Գերմանիայով Համբուրգ իր հեղինակային ուղեվորության ժամանակ առաջին ելույթի ընթացքում: «Իմ խնդիրը չէ եվրոպացիներին Թուրքիան բացատրելն ու թուրքերին` Եվրոպան: Իմ խնդիրը լավ գրքեր գրելն է: Իսկ եթե ես անդրադառնում եմ եվրոպացիների եւ թուրքերի հարաբերությունների թեմային, ապա միայն այն պատճառով, որ չեմ ցանկանում` նրանք հակամարտեն»,- ընդգծել է Փամուկը: Ինքն իրեն համարում է երկու կողմերի ներկայացուցիչ: Հինգշաբթի Փամուկին շնորհվել է Բեռլինի Ազատ Համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, հայտնում է Deutsche Welle-ն: