Ռիո-դե-Ժանեյրոյում ընթանում են 2016-ի պարալիմպիկ խաղերը:
55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, գյումրեցի ծանրորդուհի Գրետա Վարդանյանը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումը. մարզուհին բարձրացրել է 90, 95 և 96 կգ-ոց ծանրաձողերը, հայտնում է Sputnik Արմենիան:
Արդյունքում Վարդանյանը գրավել է 5-րդ տեղը:
Ռիո դե Ժանեյրոյի Պարալիմպիկ օլիմպիական խաղերում Հայաստանը երկու մասնակից ունի. ծանրորդ Գրետա Վարդանյանը (Գյումրի) և լողորդ Մարգարիտա Հովակիմյանը (Երևան):
2012-ին Լոնդոնի Պարալիմպիադային Հայաստանը նույնպես ներկայացնում էին ծանրորդ Գրետա Վարդանյանը և լողորդ Մարգարիտա Հովակիմյանը: Վարդանյանը 7-րդ տեղն էր գրավել, 2008-ին նա մրցել է նաև Պեկինում, իսկ Հովակիմյանը Լոնդոնի մրցաշարում անձնական ռեկորդ է գրանցել, սակայն եզրափակիչ փուլ չի անցել: