Վրացական «Իրակլի Ալասանիա–Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշ հարցումների արդյունքների համաձայն քաղաքական այն ուժերից է, որը խորհրդարանական ընրություններից հետո 5%-անոց անցումային սանդղակը հաղթահարելու և համապատասխանաբար 2016-ի խորհրդարանի կազմում հայտնվելու մեծ հավանականություն ունի:
Վրաստանում 2016-ին երկրի իշխանությունները փոփոխեցին Ընտրական համակարգը: Անցկացրած մանիպուլացիայի հետևանքով փոփոխված են երկրի ընտրաշրջանների սահմանները:
Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալու են խորհրդարանական ընտրությունները:
Մի քանի օր առաջ կուսակցությունը հրապարակեց նախաընտրական ծրագիրն ու թեկնածուների 200 հոգանոց ցուցակը: Թեկնածուների ցուցակի հետ ծանոթանալուց հետո պարզվում է, որ այնտեղ ազգությամբ մեկ հայ թեկնածու է՝ համամասնական ցուցակի 21-րդ համարի ներքո ընդգրկված Միքայել Ավագյանը, հայտնում է Վրաստանի հայ համայնքը:
«Իրակլի Ալասանիա–Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածուների ցուցակում 3 ադրբեջանցու ազգանուն է նշվում՝ Կասիմով Բաիրամ՝ Բոլնիսի ընտրական շրջանի մեծամասնական թեկնածու և 2 ադրբեջանցի թեկնածու՝ համամասնական ցուցակով:
Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ կուսակցության ծրագրի քաղաքականությանը, այն արդեն հիշատակված կուսակցությունների քաղաքականությունից էականորեն չի տարբերվում: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ կուսակցությունների մեծամասնության նախաընտրական ծրագրի այն հատվածը, որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին, գրել է նույն մարդը, ասվում է համայնքի տարածած հաղորդագրությունում:
Ահա թե ինչ է խոստանում երկրի ազգային փոքրամասնություններին այդ կուսակցությունը՝ «...Կբարելավի էթնիկ փոքրամասնությունների համար պետական լեզվի ուսուցումն ու նրանց կրթական աջակցության ծրագիրը,կրթական համակարգում պետք է լինի քաղաքացիական ինտեգրման ու ժողովրդավարական մշակույթի զարգացման հարցերի ակտիվացում՝ նկատի ունենալով դպրոցական քաղաքացիական կրթության հետագա զարգացումը, ներառյալ կրթության աջակցումը, պետական լեզվի ուսուցման գործընթացի հզորացումն էթնիկ փոքրամասնություններով բնակելի, նաև օկուպացված տարածքներում և երկրի սահմաններից դուրս գտնվող վրացական համայնքներում...»:
Կարդացեք նաև՝«Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումները. Ազգային փոքրամասնությունների պաշտպանության ծրագիր ունեն
Ախալքալաքը զրկվել է օրենսդրական մարմնում օրինական ներկայացուցիչ ունենալու իրավունքից