17 սեպտեմբերի 2016 - 11:05 AMT
Հաքերները բացահայտել են խթանիչներ օգտագործող ևս 11 մարզիկ. Նրանցից 9-ն օլիմպիական չեմպիոն են

Սեպտեմբերի 16-ին Fancy Bears հաքերային խումբը հրապարակել է 5 երկիր ներկայացնող ևս 11 մարզիկի տվյալները, որոնցից 9-ը ոսկե մեդալ են նվաճել Ռիոյի Օլիմպիական խաղերում։

Մեծ Բրիտանիա՝ Նիկոլա Ադամս, Լորա Տրոտտ, Շիվոն-Մարի Օ’Կոննոր, Օլիվիա Քարնեգի-Բրաուն,Դանիա՝ Ջանետ Օտտեսեն,Ավստրալիա՝ Կիմ Բրեննան, Ալեքսանդր Բելոնոգով, Ջեկ Բոբրիջ,Իսպանիա՝ Մարիա Բելմոնտե Գարսիա,Գերմանիա՝ Յուլիան Յուստուս, Լաուրա Զիգեմունդ։

Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ բոլոր 11 մարզիկներն ունեցել են թերապևտիկ բացառություններ և արգելված խթանիչների օգտագործման թույլտվություն, Eurosport.ru-ին հղումով գրում է Panorama.am-ը։

Sեպտեմբերի 13-ին «Fancy Bears»-ը հրապարակել է WADA-ի տվյալների բազայի առաջին մասը, որում նշվում է, որ WADA-ն ամերիկացի օլիմպիական չեմպիոնուհիներ Սերենա և Վինուս Ուիլյամս քույրերին, մարմնամարզուհի Սիմոնա Բեյլսին ու բասկետբոլիստուհի Ելենա Դելլե Դոննին թույլատրել է արգելված խթանիչներ օգտագործել՝ արպես դեղամիջոց։