17 սեպտեմբերի 2016 - 13:32 AMT
Սեպտեմբերի 18-20-ն առանց տեղումների եղանակ է սպասվում

Հայաստանին հարավից մոտենում են տաք օդային հոսանքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Վաղվանից սկսած տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կդադարեն, և սեպտեմբերի 18-20-ը բոլոր մարզերոմ սպասվում է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ: Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-20-ը այսօրվա համեմատ կբարձրանա 5-7 աստիճանով, սեպտեմբերի 20-ին Երևանում հասնելով +30 աստիճանի, այսօրվա +24 փոխարեն»,- գրել է նա: