10 մայիսի 2007 - 14:57 AMT
Երեւանում ավարտվել են «Համատեղ ձգտում-2007» զորավարժությունները
Երեւանում ավարտվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում-2007» զորավարժությունները: ՀՀ ԶՈՒ կապի եւ ավտոմատ համակարգերի կառավարման վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Բաբուրյանի խոսքերով, զորավարժությունները հաջող են անցել, հասնելով բոլոր դրված նպատակներին:

Իր հերթին Հայաստանում ԱՄՆ զինվորական կցորդ Ռասսել Գրիմլին նշել է, որ երկու շաբաթվա ընթացքում վեց երկրների ներկայացուցիչները 50 ստուգարք են անցկացրել եւ ամրապնդել են համագործակցությունը:

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում-2007» զորավարժությունները անցան Երեւանում ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 10-ը: Զորավարժություններին մասնակցել են կապի ստորաբաժանումներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Հորվաթիայից եւ Հայաստանից: