10 մայիսի 2007 - 17:54 AMT
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Տոնե Տինգսգաարդը ժամանել է Հայաստան
Հայաստանում ընտրությունների հարցով ԵԱՀԿ հատուկ համակարգող, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շվեդ պատգամավոր եւ փոխնախագահ Տոնե Տինգսգաարդը ժամանել է Հայաստան: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունում, Տ. Տինգսգաարդը ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնում նշանակվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի կողմից:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու է ԵԱՀԿ ԽՎ 50 անդամ ԵԽԽՎ-ի, Եվրախորհրդարանի եւ ԺՄԻԳ/ ԵԱՀԿ միջազգայի դիտորդների խմբի շրջանակներում: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ընտրություններին հետեւելու է մոտ 100 խորհրդարանական եւ 300 կարճատեւ դիտորդներ:

«Ես ուրախ եմ Հայաստանում գտնվել այդքան կարեւոր եւ հուզիչ պահին: Բոլոր միջազգային դիտորդները կարեւոր դեր են խաղում ընտրություններում, որոնք էական նշանակություն ունեն Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Ես Հայաստանին եւ ՀՀ բոլոր քաղաքացիներին հաջողություն եմ մաղթում շաբաթ օրը»,- հայտարարել է Տոնե Տինգսգաարդը: