Ամանորի տոներին Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, քանի որ Երևան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացնում են իրենց չվերթների հաճախականությունները և ուղղությունները:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը կատարել է ավիաընկերությունների կողմից առաջարկվող երկկողմ ավիատոմսերի 2016թ. դեկտեմբերի 27-ից 2017թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածի գների ուսումնասիրություն և ներկայացրել հանգստի առավել պահանջված ուղղությունների երկկողմանի տոմսերի արժեքները 2016թ. դեկտեմբերի 27-ից 2017թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածի համար:
Նշվում է, որ այդ ժամանակահատվածում դեպի Բարսելոնա հետադարձով տոմսը կարժենա $362, Հռոմ՝ $301, Փարիզ՝ $373, Վիեննա՝ $296, Աթենք՝ $356, Լոնդոն՝ $442, Պրահա՝ $349, Լոս Անջելես՝ $747, Նյու Յորք՝ $536, Պեկին՝ $359, Դուբայ՝ $275:
Նշված գներն ակտուալ են սեպտեմբերին ամրագրելու դեպքում: