22 սեպտեմբերի 2016 - 16:19 AMT
Աչքի շարժական հիվանդանոց՝ Սյունիքում. Զննումներ, վիրահատություններ են արվում

Հայկական ակնաբուժության նախագծի շրջանակում երրորդ ամիսն է, ինչ ակնաբուժական աշխատանքներ են կատարվում Սյունիքի մարզում:

Ծրագրի շրջանակնում մարզում իրականացվել են ակնային զննումներ, այժմ աչքի շարժական հիվանդանոցում շարունակվում են խորացված հետազոտությունները, լազերային միջամտությունները, վիրահատությունները, մարզի դպրոցներում՝ ակնային զննումները եւ աչքի խնամքի վերաբերյալ հանրային կրթության դասերը:

Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում ակնային ստուգում կանցնի մոտ 1500 մեծահասակ և 900 դպրոցական, աչքի շարժական հիվանդանոցում ակնային խորացված զննում կանցնի մոտ 450 հոգի, որոնցից 130-ը կվիրահատվի կամ լազերային բուժում կստանա:

Աչքի շարժական հիվանդանոցի մարզային հաջորդ կանգառը Արմավիրի մարզն է, որտեղ աշխատանքները կսկսվեն հոկտեմբերին: