13 մայիսի 2007 - 14:45 AMT
Հայաստանի խորհրդարանական ընտրություններ. հինգ կուսակցություններ հաղթահարել են 5-տոկոսանոց արգելքը
Հայաստանի ԿԸՀ վերջին տվյալներով, խորհրդարանական ընտրություններում հինգտոկոսանոց արգելքը հաղթահարել են 5 քաղաքական ուժեր, այդ թվում` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը, արտախորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաեւ ընդդիամդիր խորհրդարանական «Օրինաց երկիրը» եւ արտախորհրդարանական «Ժառանգությունը»: Հինգտոկոսանոց արգելքի սահմանին մոտ է նաեւ իշխանամետ Միացյալ աշխատավորկան կուսակցությունը: Երեւանի ժամանակով 13:00-ին, ԿԸՀ-ն ներկայացրել է քվեների հաշվառման հետեւյալ միջանկյալ տվյալները.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ, ղեկավարը` վարչապետ Սերժ Սարգսյան)-428 120 ձայն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ղեկավարը` գործարար, պատգամավոր Գագիկ Ծառուկյան)- 189 580 ձայն

ՀՅԴ Դաշնակցություն- 165 464 ձայն

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ղեկավարը` խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյան)- 87 752 ձայն

«Ժառանգություն» կուսակցություն (ղեկավարը` ԱԳՆ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյան) ՄԱԿ-68 752 ձայն

ՄԱԿ (ղեկավարը` պատգամավոր Գուրգեն Արսենյան)-54 688 ձայն

Մյուս քաղաքական ուժերը դեռեւս հեռու են հինգտոկոսանոց սահմանից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: