28 սեպտեմբերի 2016 - 18:02 AMT
BlackBerry-ն այլևս սմարթֆոններ չի արտադրի

Կանադական BlackBerry-ն պաշտոնապես հայտարարել է, որ դադարեցնում է բջջային հեռախոսների ինքնուրույն մշակումն ու թողարկումը, հայտնում է The Independent-ը:

Աշխարհում սմարթֆոնների խոշորագույն արտադրողներից մեկը հայտարարել է, որ այսուհետ սեփական մոդելներ չի արտադրելու, իսկ սարքավորումները աութսորսինգով տրամադրելու է գործընկերներին ու զբաղվելու է ծրագրային ապահովման ստեղծմամբ:

Այսպիսով ընկերությունը վերջ դրեց այն շահարկումներին, թե ինչպես պետք է ընկերությունը դիմանա Apple-ի և Samsung-ի մրցակցությանը, որոնք բարդացրել են BlackBerry-ի կյանքը:

Ընկերության ղեկավար Ջոն Չենն ասել է, որ սեփական արտադրության կասեցումը թույլ կտա ընկերությանը նվազեցնել անհրաժեշտ կապիտալի քանակն ու բարձրացնել ներդրված միջոցների արդյունավետությունը:

Ընկերությունը նաև հայտնել է 372 մլն զուտ վնասի և 334 մլն դոլար շահույթի մասին: