Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպայի լիգայի շրջանակներում ակումբի հանդիպումն ուկրաինական «Զարյայի» հետ:
Այդ մասին է հայտարարել թիմի գլխավոր մարզիկ Ժոզե Մոուրինյոն ակումբի կայքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ պատճառը Մխիթարյանի վնասվածքն է:
Մխիթարյանը վնասվածք էր ստացել օգոստոսի 31-ին Չեխիայի ընտրանու հետ հանդիպման ընթացքում: Սեպտեմբերի 10-ին նա մասնակցել է մանչեսթերյան դերբիին, ինչի պատճառով վնասվածքն էլ ավելի էր խորացել:
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում: