16 մայիսի 2007 - 17:38 AMT
Արթուր Բաղդասարյանը մտադիր է մասնակցել նախագահական ընտրարշավին
«Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իր թեկնածությունն է դնելու 2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ հայտնել է ինքը` Ա. Բաղդասարյանը: Նրա խոսքերով, այդ մասին որոշումն ընդունվել է Կուսակցության խորհրդի նիստին դեռ մինչեւ խորհրդարանական ընտրությունները:

ՕԵ կուսակցությունը Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրություններին անցել է ՀՀ ԱԺ, հավաքելով 7,04 ձայն` հավաքելով մոտ 100 հազար ձայն: Երրորդ գումարման խորհրդարանում Բաղդասարյանը եղել է խոսնակ, ապա ստիպված լքել է իր պաշտոնը: ՕԵ կուսակցությունը մտնում էր իշխանամետ կոալիցիայի մեջ` Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ ՀՅԴ Դաշնակցության հետ: