17 մայիսի 2007 - 19:38 AMT
Թուրքիան դիվանագիտական պաշտոններին նշանակում է հայոց լեզվին տիրապետող անձանց Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու համար
Թուրքիայի արտգործնախարարությունը հզոր հայ համայնքով երկրներում դիվանագետների պաշտոններում նշանակում է անձանց, ովքեր տիրապետում են հայոց լեզվին: Այդ քայլը նախաձեռնում են, որպեսզի ցուցադրվի բարձր պրոֆեսիոնալիզմը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում: Թուրքիայի ԱԳՆ-ում առկա աղբյուրի խոսքերով, արտգործնախարարության հայկական վարչության ղեկավար Սուլեյման Գոկչան կնշանակվի պատասխանատու պաշտոնի ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատանը: Բացի Սուլեյման Գոկչայից, հայոց լեզվին տիրապետող եւս երեք դիվանագետ է ուղարկվել երկրի հյուպատոսարաններն այն նահանգներում, որտեղ կենտրոնացած է հայ համայնքը: Թուրքիայի արտգործնախարարությունը շարունակում է նախապատրաստել հայոց լեզվին ազատորեն տիրապետող դիվանագետների, հաղորդում է ԱՊԱ-ն: