7 հոկտեմբերի 2016 - 18:23 AMT
Վրաստանի հայկական ՀԿ-ների խորհուրդ. Ընդդիմադիր ուժերի տեսակետերը համըկնում են մեր պահանջների հետ

2016թ. հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդիպումների շարք է ացկացրել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժերի տարածքային կառույցների ներկայացուցիչների և անհատ թեկնածուների հետ:

Վրաստանում 2016-ին երկրի իշխանությունները փոփոխեցին Ընտրական համակարգը: Անցկացրած մանիպուլացիայի հետևանքով փոփոխված են երկրի ընտրաշրջանների սահմանները:Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալու են խորհրդարանական ընտրությունները:

Կայացած հանդիպումներում հիմնական ուժերը և թեկնածուները Խորհրդի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել են Ջավախահայությանը հուզող մի շարք հարցեր` ազգային, քաղաքական, հոգևոր-մշակութային և կրթական: Հիմնահարցերի լուծման խնդրում լսել են Խորհրդի հարցադրումները և ներկայացրել ջավախահայությանը հուզող խնդիրների լուծման վերաբերյալ սեփական տեսակետերը:

Ի մի բերելով հանդիպումների արդյունքները, վերլուծելով և համադրելով ներկայացված տեսակետերն ու ծրագրերը՝ Խորհուրդը փաստում է, որ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած հիմնական ընդդիմադիր ուժերի և թեկնածուների տեսակետերն ընդհանուր առմամբ համըկնում են Խորհրդի պահանջների հետ:

Քանի որ նշյալ հանդիպումներին իշխող` «Վրացական երազանք» քաղաքական ուժի կողմից մեծամասնական հիմունքներով առաջադրված թեկնածուն չի մասնակցել, ուստի իշխանական թեկնածուի տեսակետերի մասով, ցավոք, Խորհուրդը ոչինչ չի կարող նշել:

Ելնելով վերոնշյալից՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հուսով է, որ այս հայտարարությունից բխող եզրահանգումները թեկնածուների և քաղաքական ուժերի ընտրության հարցում մեծապես կօժանդակեն ջավախքահայությանը:

Կարդացեք նաև՝ Վրաստանի հայկական ՀԿ-ների խորհուրդ. «Հիմք չունենք սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին»