19 մայիսի 2007 - 15:01 AMT
Հայաստանի հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել հույների ցեղասպանության զոհերի հիշատակին
Մայիսի 19-ը հունական խորհրդարանի 1994 թվականի փետրվարի 24-ի որոշման համաձայն հայտարարված է թուրքերի կողմից 1916-1923 թվականներին իրագործված Փոքր Ասիայի հույների ցեղասպանության զոհերի հիշատակման օր:

Հայաստանի հունական համայնքը, ինչպես նաեւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ Երեւանում: Մոտավոր հաշվարկներով, ցույցին մոտ հազար մարդ է մասնակցել:

Փոքր Ասիայի հույների ոչնչացման արդյունքում 353.000 մարդ է մահացել, ընդ որում ողջ մնացածները գաղթել են Հունաստան եւ Ռուսաստան: Արցախի ազգային-ազատագրական պայքարի տարիներին ինքնապաշտպանության ուժերի շարքերում կռվել են նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հույները:

Ներկա դրությամբ, Հայաստանի հույների թվաքանակը մոտ 6000 մարդ է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` 300 մարդ: Հայաստանում բնակության հիմնական շրջաններն են Ալավերդին եւ Լոռվա շրջանը, ինչպես նաեւ հանրապետության մայրաքաղաք Երեւանը, Նոեմբերյան եւ Գյումրի քաղաքաները: