10 հոկտեմբերի 2016 - 10:28 AMT
Բիչախչյանը հայտնվել է ԲԿՄԱ-ի ուշադրության կենտրոնում

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, պատանի Վահան Բիչախչյանը հայտնվել է ԲԿՄԱ ուշադրության կենտրոնում: Ըստ աղբյուրի, ֆուտբոլիստը մասնակցել է բանակայինների կազմում Մախաչկալայի «Անժիի» դեմ խաղին, որն ավարտվել է 2:0 հաշվով: Կիսապաշտպանը խաղացել է Ֆյոդոր Չալովի մարզաշապիկով, հայտնում է Sportbox.ru-ն:

Բիչախչյանն առաջնության 8 խաղում խփել է 2 գնդակ ու կատարել 1 գոլային փոխանցում: Նա խաղում է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գյումրիի «Շիրակ» ակումբի հարձակվող Վահան Բիչախչյանն ընդգրկվել է բրիտանական The Guardian-ի աշխարհի 60 առավել հեռանկարային ֆուտբոլիստների ցանկում:

16-ամյա Բիչախչյանը ցանկում միակ հայ ֆուտբոլիստն է:

«Ոմանց կողմից Մխիթարյանի պես տաղանդավոր համարվող Բիչախչյանն իր առաջին խաղն անցկացրեց 16 տարեկանում, «Շիրակի» կազմում: Նա փոխարինման է դուրս եկել վրացական Գորիի «Դիլա» ակումբի դեմ խաղում ու գոլ խփել, ինչն օգնեց թիմին Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ դուրս գալ: Այդ գնդակի շնորհիվ նա դարձավ Եվրոպայում գոլ խփած ամենաերիտասարդ հայ ֆուտբոլիստը », - գրում է պարբերականը:

Բիչախչյանն առաջնության 8 խաղում խփել է 2 գնդակ ու կատարել 1 գոլային փոխանցում: Նա խաղում է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում: