10 հոկտեմբերի 2016 - 19:11 AMT
Facebook at Work. Սոցցանցը պատրաստվում է կորպորատիվ մեսենջեր գործարկել

Facebook ընկերությունը մտադիր է պաշտոնապես գործարկել իր կորպորատիվ մեսենջերը՝ Facebook at Work-ը։

The Wall Street Journal-ին հղումով Gazeta.ru-ն հաղորդում է, որ նոր մեսենջերից կարող են օգտվել մեկ ընկերության աշխատակիցները։

Facebook-ը փորձարկել է նոր ծրագիրը մոտ 2 տարի և պատրաստվում է ավելին պատմել իր մշակման մասին, այդ թվում, թե ինչ գումար է գանձելու ընկերությունից յուրաքանչյուր աշխատակցի համար, որը կօգտվի նոր ծրագրից։

Պարբերականը նշում է, որ թեև Facebook-ը «նորեկ» է այս բնագավառում, նոր մեսենջերը կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ ավանդական ծրագրերի համար, քանի որ շատ աշխատակիցներ արդեն իսկ օգտվում են հայտնի սոցցանցից և դրա հեռախոսային հավելվածից:

2015-ի հունվարին, երբ դեռ Facebook at Work-ը թողարկվել էր փորձնական տարբերակով, այն փորձարկել էին հարյուրավոր ընկերություններ, այդ թվում՝ Շոտլանդիայի թագավորական բանկը:

Ավելի վաղ ընկերությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որFacebook սոցցանցը գործարկում է Marketplace առևտրի հարթակը, որտեղ օգտատերերը կկարողանան ապրանքներ վաճառել ու գնել: