21 հոկտեմբերի 2016 - 10:53 AMT
Ֆրանսիան փոխել է միջնորդին ԵԱՀԿ Մինսկի խմբում

Ֆրանսիան փոխել է իր ներկայացուցչին ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբում, հայտնում է Legifrance.gouv.fr-ն:

Նշվում է, որ Ֆրանսիայի կողմից ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահ է նշանակվել Ստեֆան Վիսկոնտին: Վիսկոնտին այդ պաշտոնում կփոխարինի Պիեռ Անդրիոյին, որը պաշտոնավարում էր 2014-ից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ԵԱՀԿ անդամ երկրների համանախագահների մի խումբ է, որը գլխավորում է Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը: Մինսկի խմբի մեջ մտնում են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն: ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակն է ԵԱՀԿ սկզբունքների, պարտավորությունների և դրույթների հիման վրա ճգնաժամի խաղաղ լուծման համար մշտական քննարկման ապահովումն է:

Հոկտեմբերի 20-ին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ խաղաղ գործընթացի առաջ մղման համար հրամայական է այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացումը, ինչից Ադրբեջանը համառորեն հրաժարվում է:

Ընթերցեք նաև. Նալբանդյան. Բաքուն հրաժարվում է կատարել Վիեննայի և Պետերգուրգի պայմանավորվածությունները