26 հոկտեմբերի 2016 - 18:29 AMT
Հռոմի Պապը փախստականին օգնություն ցուցաբերած հայ կնոջ օրինակն է բերել

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած իր ամենշաբաթյա ընդունելությանը ուղերձով դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց, կոչ է արել համերաշխություն դրսևորել միգրանտների և փախստականների նկատմամբ: Նա պետություններին հորդորել է չփակել դռները նրանց դիմաց:

Կտրվելով գրավոր տեքստից, Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը պատմել է մի կնոջ մասին, ում փախստականը դիմել էր իրեն Վատիկան հասցնելու խնդրանքով: Տեսնելով, որ այդ փախստականը կոշիկներ չունի, կինն առաջարկել է նրան Սուրբ Պետրոսի հրապարակ բերել տաքսիով: Ճանապարհին փախստականը պատմել է իր պատմությունը, ու երբ տեղ են հասել, վարորդը հրաժարվել է փող վերցնել:

Փախստականին Սուրբ Պետրոսի հրապարակ հասցրած կնոջ մասին Հռոմի Պապն ասել է․ - «Այս կինը հասկացել է փախստականի ցավը, քանի որ հայկական արյուն ունի և գիտի, թե ինչ տառապանքներ է կրել իր ժողովուրդը:

Երբեմն մենք որևէ բան ենք անում, ինչը սկզբում մերժել ենք, որովհետև մեզ անհարմար է», - մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հորդորել էմտածել այս պատմության մասին և թե ինչ կարելի է անել փախստականների համար: