Ազգային ժողովը խորհրդարանական կառավարմանն անցում կատարելուց հետո կունենա մի շարք վերահսկողական գործառույթներ գործադիր իշխանության նկատմամբ: Այս մասին ասել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Սա կարտահայտվի հետևյալ կերպ՝ յուրաքանչյուր եռամսյակից հետո կառավարությունը պարտավորվում է տեղեկանք ներկայացնել Ազգային ժողովին պետբյուջեի կատարման ընթացի վերաբերյալ», - ասել է նա «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտնում է Aysor.am-ը։
2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851 քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը:
Սահմանադրական փոփոխություններով կատարվել է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի: