Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածք է ստացել: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը թուրքական «Բեշիկթաշի» ֆեյսբուքյան էջի վրա հղումով:
Ըստ Օզբիլիսի, վնասվածքը լուրջ է` ուսահոդն է վնասվել:
Հոկտեմբերի 30-ի երեկոյան Օզբիլիսը վիրահատվել է:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Օզբիլիսին մոտ 2 ամիս կպահանջվի վերականգնվելու համար, իսկ դա նշանակում է, որ 26-ամյա կիսապաշտպանը կարող է բաց թողնել Հայաստանի հավաքականի ԱԱ-2018 ընտրական հանդիպումը Չերռնոգորիայի հետ:
ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը դեռևս ակումբից չի ստացել պաշտոնական տեղեկություն Արաս Օզբիլիսի առողջական վիճակի մասին: Օզբիլիսի ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն:
Նոյեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհանդիպի Չերնոգորիայի հետ 2018-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում: