31 հոկտեմբերի 2016 - 17:33 AMT
Ստեփանակերտում զոհված ազատամարտիկների ընտանիքների համար բարձրահարկ բնակելի շենք է կառուցվում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի սպաների և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցվելիք նոր բազմահարկ բնակելի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Վիտալի Գրիգորյանցին նախաձեռնության իրականացմանն աջակցելու համար` նշելով նման ծրագրերի պահանջվածությունն ու կարեւորությունը:

Արարողությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ավելի վաղ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է բարերար Վիտալի Գրիգորյանցին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու համար՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը: