4 հունիսի 2007 - 17:45 AMT
Էլիֆ Շաֆակի գիրքը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, կթարգմանվի հայերեն
Վերջերս Սալոնիկում կայացած գրքի միջազգային ցուցահանդես-վաճառքում հայ հրատարակիչները պայմանավորվածության են հասել թուրք գործընկերների հետ թուրք գրող Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ապօրինի զավակը» վեպը հայերեն թարգմանելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանը: «Ստամբուլի ապօրինի զավակը» գրքում խոսվում է 1915-1917 թթ. իրադարձությունների որպես Հայոց ցեղասպանության մասին: Գրքի համար գրողին մեղադրել են Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով «ազգային ինքնությունը վիրավորելու համար»: 2006 թվականի հոկտեմբերին Ստամբուլի Գերագույն դատարանը հանցակազմ չգտավ գրող եւ «Զաման» թերթի մեկնաբան Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ապօրինի զավակը» վեպում: Հանցանշանների անբավարարության եւ հանցակազմի բացակայության պատճառով Շաֆակի դեմ հարուցված գործը կարճվեց: