3 նոյեմբերի 2016 - 11:52 AMT
Apple-ը ճկուն iPhone է պատենտավորել

Apple ընկերությունը պատենտավորել է սմարթֆոնի ծալովի էկրանի տեխնոլոգիան:

Սարքի հիմքում ածխաջրածնային հաղորդիչ նանոխողովակներն են, որոնք կարող են ուղի ձևավորել ազդանշանների համար: Դրանք ճկուն են և կայուն վնասվածների հանդեպ, ինչպես նաև կարող են ընդգրկվել կաբելների, դիսփլեյի, տեսախցիկների և սմարթֆոնի այլ կարևոր տարրերի կառուցվածքի մեջ: Այդ գաղափարի իրականացման համար սարքը պետք է հագեցնել երկու պանելով, որից մեկը լիարժեք դիսփլեյ կդառնա, հայտնում է Lenta.ru-ն:

Նշվում է, որ ընկերությունը ծալովի էկրանի պատենտ ուներ դեռ 2013-ին, սակայն 2014-ի օգոստոսին նոր հայտնագործության հայտ ներկայացրեց, որտեղ մանրամասն նկարագրված է ծալովի սմարթֆոնի տեխնոլոգիան և աշխատանքի եղանակը:

Apple-ից բացի ծալովի սմարթֆոնի վրա է աշխատում նաև Samsung-ը: Ակնկալվում է, որ կորեական հսկան միանգամից երկու ծալովի սմարթֆոն կներկայացնի 2017-ի փետրվարին Բարսելոնայում կայանալիք MWC 2017 ցուցահանդեսում: