4 նոյեմբերի 2016 - 14:09 AMT
Lenovo-ն կդադարեցնի իր ապրանքանիշով սմարթֆոնների արտադրությունը

Չինական Lenovo-ն կարող է դադարեցնել իր ապրանքանիշով սմարթֆոնների արտադրությունը:

Gizmochina պորտալի աղբյուրը հայտնել է, որ փոփոխությունները Lenovo-ում մոտ ապագայում կգրանցվեն:

Ընկերության հաջորդ մոդելներն արտադրվելու են Moto ապրանքնիշով: Նախկին անվանումով վերջին սարքը կլինի P2-ը, որը կթողարկվի նոյեմբերի 8-ին Չինաստանում: Միաժամանակ կներկայացվի նոր Moto M-ը, հայտնում է Lenta.ru-ն:

Ընկերությունում պաշտոնապես չեն հաստատել սեփական բրենդով սմարթֆոնների արտադրության դադարեցման մասին լուրերը: Ակնկալվում է, որ այդ մասին կհայտարարվի P2-ի շնորհանդեսի ժամանակ:

2014-ի հունվարին Lenovo-ն գնել է Google-ից Motorola Mobility բջջայինների արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումը 2,91 մլրդ դոլարով: Գործարքի պայմաններով ամերիկյան ինտերնետ ընկերությունը կպահպանի Motorola Mobility-ի պատենտը: