Չինական աղբյուրները լուսանկարներ են հրապարակել, որտեղ, ենթադրաբար, պատկերված է Nokia-ի ապագա սմարթֆոններից մեկի կորպուսը: Ինչպես կարելի է տեսնել լուսանկարում, կորպուսը մետաղյա է անտենային միացումներով, որոնք եզրերին կորացված են iPhone 7-ի ոճով:
Պանելի վրա երկու կտրվածք է երևում` մեկը, հավանաբար, տեսախցիկի մոդուլի համար է, մյուսը` մատնահետքերի սքաների, սակայն, չի կարելի բացառել նաև կրկնակի տեսախցիկի հավանականությունը: Կորպուսը նաև աչքի է ընկնում բարակությամբ, գրում է Ferra.ru-ն:
Ըստ վերջին արտահոսքի, 2016-ի 4-րդ եռամսյակում կթողարկվի 4 բջջային սարքերից 3-ը, որոնք կաշխատեն Android օպերացիոն համակարգով:Այդ սարքերի թվում կլինեն ինչպես սմարթֆոններ, այնպես էլ պլանշետներ: Ամռանը լուրեր հայտնվեցին 2 բարձրակարգ սմարթֆոնի մասին, որոնք թողարկվելու են Nokia բրենդով:
Սմարթֆոնները կունենան Qualcomm Snapdragon 820, OLED-դիսփլեյներ Quad HD (2560 x 1440 պիքսել) թողունակությամբ և Android 7.0 Nougat օպերացիոն համակարգով:
Ակնկալվում է, որ սմարթֆոնները կարտադրի HMD Global ընկերությունը:
Մայիսին Nokia-ն հայտնեց ֆիննական HMD Global-ի հետ ռազմավարական արտոնագրային համաձայնագիր կնքելու մասին մտավոր սեփականության և բրենդի գծով, որի շրջանակում ընկերությունը կկարողանա նոր սերնդի հեռախոսներ և պլանշետներ արտադրել Nokia ապրանքանիշով: