9 նոյեմբերի 2016 - 13:39 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մխիթարյան. Պատրաստ եմ օգնել ՅՈւՆԻՍԵՖ-ին հայ ընտանիքներին աջակցելու գործում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:

Պաշտոնական արարողությունը կայացել է նոյեմբերի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում:

«Շատ ուրախ ենք, որ Մխիթարյանը միացավ մեզ որպես բարի կամքի դեսպան Հայաստանում: Մխիթարյանը խորապես հավատարիմ է մեր գաղափարներին երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության առումով: Բարի կամքի դեսպանները շատ կարևոր դերակատարություն ունեն աշխարհում, ես վստահ եմ, որ միասին մենք շատ բան կանենք»,-ասել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Մխիթարյանն իր հերթին ընդգծել է, որ իր համար կարևոր է ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան լինելն ու այդ կազմակերպությանն աջակցելը:

«Ծանր է արձանագրել, որ ոչ բոլոր երեխաները դպրոցում սովորելու և կրթություն ստանալու հնարավորություն ունեն: Բոլոր երեխաները պետք է իրավունք ունենան որպես անձ կայանալու: Ես պատրաստ եմ իմ բոլոր հնարավորություններն օգտագործել, օգնելով ՅՈւՆԻՍԵՖ-ին, աջակցելով Հայաստանում ամենախոցելի խմբերին, հատկապես, նպաստելով երեխաների կրթության իրավունքի իրացմանը»,-ասել է Մխիթարյանը:

ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններն ամբողջ աշխարհում օգնում են երեխաներին ու կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու բարելավել կյանքի որակը:

ՖՈՏՈՇԱՐՔ