10 նոյեմբերի 2016 - 10:19 AMT
Երևանում քննարկվել է ՀՀ և ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը

Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի և Արևելյան Գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Անդրիան Պալմին: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի մասնակցությանը Եվրամիության ոլորտային համագործակցության ծրագրերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը Կարեն Նազարյանը պատրաստակամություն է հայտնել Նիդերլանդների` որպես ԵՄ առանցքային երկրներից մեկի հետ շարունակել երկխոսությունն ամենատարբեր բնագավառներին առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: