Կառավարության նիստում հաստատվել է Դիլիջանի ուսումնական կենտրոնի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը փոխանցելու որոշման նախագիծը: Նախագիծը ներկայացրել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, ըստ որի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին հանձնված Դիլիջանի ուսումնական կենտրոնը նախատեսվում է ամրացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում այն օգտագործման իրավունքով այլ անձի հանձնելու պայմանով:
Հիմնավորման համաձայն՝ Պետեկամուտների կոմիտեի կողմից կենտրոնի շահագործումը ներկայումս աննպատակահարմար է:
Ըստ որոշման, հետ են վերցվում Պարզ լճի 5, 24/1 և 26/1 հասցեներում գտնվող ավելի քան 15.038 մլրդ դրամ սկզբնական և 12.607 մլրդ դրամ հաշվեկշռային արժեքներով անավարտ շինարարության օբյեկտը (այդ թվում` 7.34123 հա հողատարածքը) և դրա շահագործման հետ կապված գույքը: