11 հունիսի 2007 - 19:47 AMT
Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի գլխավոր տնօրենը գոհունակություն է հայտնել Հայաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչի հետ: Վերջինս Հայաստանում է գտնվում Հայաստանում Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի նոր գրասենյակի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Դեսպանը գոհունակություն հայտնեց Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ ՀՄԿ հայաստանյան գրասենյակի համագործակցության կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ծրագրի իրագործման ընթացքի եւ հետագա անելիքների վերաբերյալ: Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանը համառոտ ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: