ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքող մոտ 100 ցուցարար փակել է Վաշինգտոնի գլխավոր մայրուղիներից մեկի թունելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
395 թունելը գտնվում է Վաշինգտոնի հիմնական ավտոմայրուղիներից մեկում, այն անցնում է Կապիտոլիումով, որի շրջափակումը կարող է խախտել երթևեկությունն ինչպես քաղաքի մուտքի, այնպես էլ ելքի մոտ:
Ցուցարարներին թունելում ուղեկցում են ոստիկանության մեքենաները: Նրանք վանկարկում են. «Մենք չենք ճանաչում ընտրված նախագահին», «Թրամփ`գրողի տարած ծաղրածու, կառուցիր պատը, իսկ մենք կքանդենք»:
Նոյեմբերի 11-ին Փորթլենդում անկարգությունների վերաճած բողոքի ցույցից հետո 26 մարդ է ձերբակալվել,
Արդեն երրորդ օրն է, ԱՄՆ տարբեր քաղաքներում մարդիկ բողոքի ցույցերի են դուրս գալիս Թրամփի ընտրության դեմ: Թրամփի ելությներից դժգոհ հազարավոր ներգաղթյալներ, մահմեդականներ ու կանայք դուրս են եկել փողոց: Բողոքների հիմնական օջախներն են Մայամին, Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Ատլանտան, Ֆիլադելֆիան և Նորդլենդը: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Վաշինգտոնում և Լոս Անջելեսում:
ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո:Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 ընտրիչների քվե: